«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով»,- նշված է X-ի հրապարակման մեջ, որի հետ համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։ Թրամփի և Մասկի հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ վերջինս դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության:               
 

Այն ժամանակ ոչ մեկին հրամանով միտինգի չէին տանում

Այն ժամանակ ոչ մեկին հրամանով միտինգի չէին տանում
22.07.2023 | 20:08

Բարեբախտաբար կամ դժբախտաբար, ես հիշում եմ 88 թվականը: Հիշում եմ այն օրերի ոգևորությունն ու միտինգները: Հիշում եմ, որ հարթակ բարձրանալու, այնտեղից խոսք ասելու համար մարդիկ հերթ էին կանգնում: Ելույթ ունեցողներին միտինգի ժողովուրդն էր իր վանկարկումներով հարթակ կանչում: Էն ժամանակ ոգևորությունն իրական էր, որովհետև հարթակից խոսողը պատկերացնում էր իր խոսքի պատասխանատվության աստիճանը, որովհետև նրա հեղինակությունը օբյեկտիվ էր: Հիշում եմ, թե ինչպես էին մարդիկ պահանջում միտինգ, գործադուլ կամ անհնազանդություն անել: Այն ժամանակ ոչ մեկին հրամանով միտինգի չէին տանում, ոչ մեկը հրամանի չէր էլ սպասում: Դա էր պատճառը, որ այդ միտինգները պահանջատեր էին մինչև վերջ, դրա հետևանքը այդ շարժումից քաղաքական ու գործնական որոշումների ծնունդն էր: Դրա արդյունքը Հայաստանի անկախությունն ու Արցախի ազատագրումն էր:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 2057

Մեկնաբանություններ